Հայաստանում 2026թ․ աշնանը կներդրվի կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգ։ Այս մասին փետրվարի 13-ին մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նախարարի խոսքով՝ ամեն ինչ արվել է սահմանված ժամկետները չխախտելու համար, եւ ներկայում աշխատանքներ են տարվում անձնագրերի դիզայնի վրա։ Հին անձնագրերը կմնան շրջանառության մեջ մինչեւ դրանց ժամկետի ավարտը։ Հերթերը կառավարելու համար կներդրվեն ամրագրման համակարգեր. քաղաքացիներն իրենց բոլոր տվյալները նախապես կներկայացնեն առցանց, եւ գործընթացը կավարտվի գրասենյակ այցելելուց հետո մի քանի րոպեի ընթացքում։ Այս առումով մշակվում է նոր գրասենյակների նախատիպը։
Ինչ վերաբերում է նորամուծության գներին, դրանք դեռեւս վերջնականապես որոշված չեն։ Ի տարբերություն ստանդարտ անձնագրերի, գները կփոխվեն, նշել է նախարարը։ «Կլինեն քաղաքացիներին մոտիվացնելու մեխանիզմներ։ Կենսաչափական համակարգը բոլոր բարեփոխումների անկյունաքարն է»,- նշել է Սարգսյանը։






































