Եղանակը Հայաստանում

Հայաստանի առանձին վայրերում փետրվարի 13-ի գիշերը սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան, նախալեռներում և հովիտներում՝ թաց ձյան տեսքով։ Լեռնային շրջաններում օդերևութաբանները տեղ-տեղ կանխատեսում են բուք և ցածր տեսանելիություն։ Օրվա մնացած ժամերին ամենուր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերային և առավոտյան ժամերին Շիրակի դաշտավայրի ցածրադիր հատվածներում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում՝ Երևանում, կդիտվի մառախուղ, հանրապետության ավտոճանապարհներին՝ տեղ-տեղ մերկասառույց։ Հարավարևմտյան քամին տեղ-տեղ կուժգնանա՝ հասնելով 13-16 մ/վ-ի։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 5 օրերին աստիճանաբար կբարձրանա 5-8, իսկ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում՝ 8-10 աստիճանով։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են «NEWS.am-ին, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +6+8 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ 0-ից -4, ցերեկը՝ +2-ից +6

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ 0-ից -3, ցերեկը՝ +2-ից +5

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ 0-ից +2, ցերեկը՝ +5-ից +7

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ -3-ից +2, ցերեկը՝ +3-ից +6

Լոռիում՝ գիշերը՝ -4-ից +1, ցերեկը՝ +7-ից +11

Տավուշում՝ գիշերը՝ 0-ից +4, ցերեկը՝ +10-ից +13

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ 0-ից -4, ցերեկը՝ +1-ից +4

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -1-ից +3, ցերեկը՝ +4-ից +8

Արարատում՝ գիշերը՝ +1-ից +4, ցերեկը՝ +8-ից +11

Արմավիրում՝ գիշերը՝ +1-ից +3, ցերեկը՝ +7-ից +10

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0-ից -4, ցերեկը՝ +2-ից +5

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +1-ից +4, ցերեկը՝ +6-ից +10

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +1-ից +5, ցերեկը՝ +12-ից +15

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0-ից -5, ցերեկը՝ +10-ից +13։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728