Միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման շուրջ համաձայնագիրը կընդլայնի ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը էներգետիկ անվտանգության ոլորտում. ԱՄՆ դեսպանություն

Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունն ու Հայաստանի Հանրապետության կառավարությունը ավարտել են միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները: Այդ մասին նշված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ:

«Այդ բանակցությունների ավարտը կարևոր քայլ է քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության խորացման նպատակին հասնելու ճանապարհին՝ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև էներգետիկ անվտանգության գործընկերության վերաբերյալ Փոխըմբռնման հուշագրի առանցքային տարր, որը ստորագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում:

Այս համաձայնագիրը կընդլայնի երկկողմ համագործակցությունն էներգետիկ անվտանգության ոլորտում, կամրապնդի երկու երկրի միջև տևական դիվանագիտական և տնտեսական հարաբերությունները և կապահովի համապարփակ իրավական հիմք միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Վաշինգտոնն ու Երևանը հույս ունեն առաջիկա տարիներին զարգացնել ամուր, փոխշահավետ գործընկերություն միջուկային էներգետիկայի ոլորտում:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728