Ժոան Լապորտան հեռացել է «Բարսելոնայի» նախագահի պաշտոնից, որպեսզի հնարավորություն ունենա կրկին առաջադրվելու այդ պաշտոնում։ Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
Լապորտայի հետ միասին իրենց պաշտոնները լքել են նաև փոխնախագահներ Ելենա Ֆորտն ու Ռաֆայել Էսկուդերոն, ինչպես նաև տնօրենների խորհրդի անդամներ Ֆերան Օլիվերը, Ժոզեպ Մարիա Ալբերտը, Խավիեր Բարբանին, Միկել Կամպսը, Աուրելի Մասը, Խավիեր Պուիգը և Ժոան Սոլեր ի Ֆերեն։
Տնօրենների խորհուրդը նոր կազմով կշարունակի իր գործունեությունը մինչև ընթացիկ ժամկետի ավարտը՝ հունիսի 30-ը։ Մինչ այդ «կապտանռնագույնների» նախագահի պարտականությունները կկատարի Ռաֆայել Յուստեն։
Ակումբի ղեկավարության նոր ընտրությունները նշանակված են մարտի 15-ին։
Հատկանշական է, որ դեռևս անցած տարվա դեկտեմբերին Լապորտան հայտարարել էր, թե չի ծրագրում մասնակցել ընտրություններին։
Հիշեցնենք, որ Ժոան Լապորտան «Բարսելոնան» ղեկավարում է 2021 թվականից։ Նա ակումբի նախագահի պաշտոնը զբաղեցրել է նաև 2003-ից 2010 թվականներին։






































