Հպարտ եմ, որ Հայաստան այցելող ԱՄՆ առաջին փոխնախագահն եմ. Ջեյ Դի Վենս

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պատմական է համարում իր այցը Հայաստան։ Այս մասին Վենսը հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցից հետո ասուլիսի ընթացքում։

«Այն, ինչ այսօր այստեղ կատարվում է, սա պատմական նշանակություն ունի: Ես իրոք հպարտ եմ, որ Միացյալ Նահանգների առաջին փոխնախագահն եմ, որ երբևէ այցելում է այս երկիր։ Ես սպասում եմ վաղվա օրվան, որը կանցկացնեմ ձեր երկրում»,- ասաց Վենսը։

ԱՄՆ փոխնախագահը համագործակցության համար շնորհակալություն հայտնեց Հայաստանի վարչապետին, նշելով, որ ինքն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նվիրված են այդ համագործակցությունն ամրապնդելուն։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել փետրվարի 9-ին։ ԱՄՆ փոխնախագահը Հայաստան է ժամանել կնոջ և երեխաների հետ։ Այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի առանձնազրույցը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930