Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Կրեմլը։
Քննարկել են փետրվարի վերջին նախատեսված Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության Բարձրագույն պետական խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները։ Անդրադարձել են նաև միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցերի։
Ըստ Բելառուսի նախագահի մամուլի ծառայության, զրույցի գլխավոր թեման Միութենական պետության Բարձրագույն պետական խորհրդի առաջիկա նիստն էր։ Նախագահները քննարկել են նիստի անցկացման ժամկետները, օրակարգը և նախապատրաստական այլ հարցեր։ Նիստի ընթացքում կքննարկվեն Բելառուսի և Ռուսաստանի ինտեգրացիոն փոխգործակցության առանցքային ուղղությունները։
Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը քննարկել են նաև բելառուսա-ռուսաստանյան հարաբերությունների մի շարք հարցեր՝ շեշտը դնելով համատեղ նախագծերի իրականացման վրա։ Երկրների ղեկավարներն անդրադարձել են միջազգային թեմաներին ու տարածաշրջանում իրավիճակի զարգացմանը։





































