Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ 11 ֆուտբոլիստ արդեն իսկ երաշխավորել է իր տեղը թիմի վերջնական հայտացուցակում՝ աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելու համար։
ESPN-ի փոխանցմամբ՝ իտալացի մասնագետի վստահությանն արժանացած և «Մունդիալ-2026»-ի ուղեգիր ապահոված խաղացողների ցանկը հետևյալն է.
Ալիսոն Բեքեր («Լիվերպուլ»)
Մարկինյոս (ՊՍԺ)
Գաբրիել Մագալյաեշ («Արսենալ»)
Կազեմիրո («Մանչեսթեր Յունայթեդ»)
Բրունո Գիմարայեշ («Նյուքասլ»)
Վինիսիուս Ժունիոր («Ռեալ» Մադրիդ)
Էստևաո («Չելսի»)
Ռաֆինյա («Բարսելոնա»)
Ռոդրիգո («Ռեալ» Մադրիդ)
Գաբրիել Մարտինելի («Արսենալ»)
Մատեուս Կունյա («Մանչեսթեր Յունայթեդ»)
Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը՝ Հյուսիսային Ամերիկայում։ Մրցաշարի հանդիպումները կհյուրընկալեն երեք երկիր՝ ԱՄՆ-ն, Կանադան և Մեքսիկան։
Աշխարհի գործող չեմպիոնը Արգենտինայի հավաքականն է, որը նախորդ մրցաշարի եզրափակիչում առավելության էր հասել Ֆրանսիայի ընտրանու նկատմամբ։






































