ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները միջուկային թեմայի շուրջ հաջող է համարել՝ նշելով, որ կողմերն ավելի մոտ են համաձայնագրի կնքմանը։
«Շատ լավ բանակցություններ են ընթանում։ Կարծում եմ՝ Իրանի հետ լավ արդյունքներ ունենք։ Մենք կրկին կհանդիպենք հաջորդ շաբաթվա սկզբին։ Նրանք շատ ավելի պատրաստ են գործել, քան մեկուկես տարի առաջ, կամ նույնիսկ մեկ տարի առաջ»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։
ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը տեղի էր ունեցել փետրվարի 6-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում։






































