Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է Ռուսաստանի դեմ Եվրոպական Միության պատժամիջոցների 20-րդ փաթեթը։ Այս մասին նշված է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում։
«Մենք ցուցակում ներառում ենք ևս 43 նավ, դրանց թիվը հասցնելով 640-ի։ Մենք Ռուսաստանի համար նաև բարդացնում ենք «ստվերային նավատորմի» օգտագործման համար լցանավերի ձեռքբերումը և ավելացնում ենք լայնածավալ արգելքներ հեղուկացված բնական գազի լցանավերի և սառցահատների տեխնիկական սպասարկման ու այլ ծառայությունների մատուցման համար՝ ավելի խաթարելու գազի արտահանման նախագծերը»,- նշել է Ֆոն դեր Լայենը։
Եվրահանձնաժողովի նախագահը ԵՄ երկրներին կոչ է արել արագորեն հաստատել նոր պատժամիջոցները։






































