Ձմեռային Օլիմպիական խաղերը պաշտոնապես մեկնարկեցին Միլանում, որտեղ կայացավ 25-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը:
Բացման արարողության հիմնական մասը կայացավ Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում, իսկ արարողության փոքրիկ հատվածը եղավ նար Կորտինայում: Արարողությունը լի էր պարային շոու ներկայացմամբ, որի ընթացքում ներկայացվեցին Իտալիայի պատմության ամենակարկառուն դեմքերը, ինչպես նաև երաժշտական համարով հանդես եկան իտալացի հայտնի երգիչ Անդրեա Բոչելին ու համաշխարհայի փոփ կատարող Մրայա Քերին:
Մարզիկների շքերթին մասնակցեց նաև հայկական պատվիրակությունը, որտեղ Հայաստանի դրոշակակիրներն էին գեղասագորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը։
Ներկաներին ողջունեցին ու Օլիմպիական խաղերի պաշտոնապես բացեցին ձմեռային այս խաղերի կազմկոմիտեի ղեկավար Ջիովանի Մալագոն ու ՄՕԿ-ի նախագահ Քիրսթի Քովենթրին:
«Սա ձեր պահն է, ու ես հրաշալի հասկանում եմ, թե ինչպես եք դուք զգում ձեզ հիմա: Հպարտ եղեք ձեզնով, թե որքան հեռու եք հասել ու վայելեք ամեն վայրկյանը: Դուք հասնելու եք ձեր օլիմպիական երազանքներին ու աշխարհին ցույց կտաք՝ ինչպես: Դուք մեզ հիշեցնում եք, որ կարող ենք լինել բարի, խիզախ»,-ողջունելով մարզիկներին` ընդգծեց ՄՕԿ-ի նախագահ Քիրսթի Քովենթրին:
Օլիմպիական խաղերի կրակը վառեցին լեռնադահուկորդներ Սոֆիա Գոգիան, Ալբերտո Տոմբան, Դեբորա Կոմպանոնիին:Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ կմտնեն դահուկավազորդները: Փետրվարի 7-ին դահուկորդ Կատյա Գալստյանը հանդես կգա 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ), փետրվարի 12-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևերում: Փետրվարի 8-ին Միքայել Միքայելյանը հանդես կգա 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ), իսկ փետրվարի 13-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևերում: Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը փետրվարի 14-ին կմասնակցի հսկա ոլորավայրէջք, իսկ փետրվարի 16-ին՝ ոլորավայրէջք մրցաձևերին: Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը կարճ ծրագրի որակավորման փուլում հանդես կգա փետրվարի 15-ին: Ազատ ծրագրի որակավորման փուլը տեղի կունենա փետրվարի 16-ին:






































