«Ռուսաստանը Եվրոպայի մաս է». Կասիսն ու Լավրովը ​​զարդատուփեր են փոխանակել

Մոսկվա կատարած այցի ժամանակ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսը Սերգեյ Լավրովին է նվիրել երաժշտական ​​զարդատտուփ, որում հնչում է Պյոտր Չայկովսկու ստեղծագործությունը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան դրամասին հայտնել է իր թելեգրամյան ալիքում՝ այդ ժեստը որակելով որպես «Չայկովսկու չեղարկման չեղարկում»:

Նրա խոսքով՝ նվերը հիշեցնում էր «Քնած գեղեցկուհին» բալետի պրեմիերան, որը տեղի է ունեցել Մարիինյան թատրոնում 1890 թվականի հունվարին՝ հիմնված 17-րդ դարի եվրոպական հեքիաթի վրա:

«Ռուսաստանը Եվրոպայի մաս է»,- նշել է Կասիսը նվերը հանձնելիս: Ի պատասխան՝ Լավրովը շեշտել է, որ Ռուսաստանը համաշխարհային պատմության մաս է և շվեյցարացի նախարարին է նվիրել Կրեմլի պատկերով զարդատուփ:

Զախարովան նշել է, թե արևմտյան ներկայացուցիչներն այնքան վախեցած էին Կրեմլից, նույնիսկ նկարից, որ վախեցան հետները տանել և միայն մի պահ ձեռքները վերցրին: «Ստիպված այն նրանց հետևից ուղարկեցինք», — ավելացրել է Ռուսաստանի դիվանագիտական ​​ներկայացուցիչը, հայտնում է ТАСС-ը:

«Մենք վայելում ենք հեքիաթները, այդ թվում՝ եվրոպականները, թատերական բեմում, ինչը կցանկանայինք Արևմտյան Եվրոպայի համար. մենք չենք այնտեղից վտարել ռուսական դասականներին։ Իսկ այ իրական կյանքում մենք այլևս չենք հավատում արևմտաեվրոպական հեքիաթներին. կդատենք գործողություններով»,- գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728