Ֆրանսիայում տղամարդը նռնակ է նետել գեղեցկության սրահ

Ֆրանսիայի հարավ-արևելքում՝ Գրենոբլում, գեղեցկության սրահում նռնակի պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել է վեց մարդ, որոնց թվում՝ հինգ տարեկան երեխա, հաղորդում է ici ռադիոկայանը։

Ոստիկանության տվյալներով՝ նռնակը նետել է մի տղամարդ, որին ուղեկցել է հանցակիցը, այնուհետև երկուսն էլ փախել են դեպքի վայրից։ Պայթյունը վնասել է սրահի ցուցափեղկը, որի բեկորները վիրավորել են զոհերին։

Իրավապահ մարմինները հետաքննություն են անցկացնում և փնտրում մեղավորներին։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930