Մեսսին որոշել է անպայման վերադառնալ «Բարսելոնա»․ Marca

Լիոնել Մեսսին լքեց «Բարսելոնան» 2021 թվականին։ Հրաժեշտի մամուլի ասուլիսի ժամանակ արգենտինացին չէր կարողանում զսպել արցունքները, սակայն ակումբի ֆինանսական ծանր դրությունն անհնարին դարձրեց նոր պայմանագրի կնքումը, և «կապտանռնագույնները» ստիպված եղան բաժանվել իրենց լեգենդից։

Ինչպես հաղորդում է The Touchline-ը՝ հղում անելով Marca պարբերականին, Մեսսին իր համար 100 տոկոսով որոշել է, որ ապագայում անպայման վերադառնալու է «Բարսելոնա»: Այնուամենայնիվ, այս պահին դեռևս հստակ չէ, թե ինչ կարգավիճակով է Լեոն ծրագրում իր վերադարձը հարազատ ակումբ։

Նշենք, որ ներկայումս Լեոն հանդես է գալիս MLS-ը ներկայացնող «Ինտեր Մայամիում»: Նախորդ աշնանը ֆուտբոլիստը երկարաձգել էր գործող պայմանագրի ժամկետը մինչև 2028 թվականի ավարտը։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728