«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն համալրվում է նոր, ժամանակակից բժշկական սարքավորումներով․ Ավինյան

Որակյալ բժշկական օգնությունն սկսվում է վստահելի պայմաններից և ժամանակակից հնարավորություններից։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ տեղեկացնելով, որ վերանորոգման և բարեկարգման աշխատանքներին զուգահեռ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը համալրվում է նոր, ժամանակակից բժշկական սարքավորումներով, որոնք նպաստում են ավելի արագ և ճշգրիտ ախտորոշմանը, արդյունավետ բուժմանը և երևանցիների անվտանգ սպասարկմանը։

«Երևանի քաղաքապետարանը հետևողականորեն ներդրումներ է կատարում բուժհաստատությունների զարգացման մեջ, որպեսզի յուրաքանչյուր երևանցի ստանա ժամանակակից և որակյալ բժշկական սպասարկում»,- ասվում է գրառման մեջ։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728