Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ կա», որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն անցնեն ԱԺ. Փաշինյան

«Չեմ մտածում, որ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ կա», որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն անցնեն Ազգային ժողով»:

Այս մասին Ազգային Ժողովում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե «Ուժեղ Հայաստան»-ը, «Հայաստան» դաշինքը, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կարող են անցնել խորհրդարան, դա նշանակում է, որ ես իմ մտքով անցկացնեմ՝ Հայաստանի Հանրապետությունում այդքան «շուն ու շանգյալ» կա, որ իրենց օգտին կքվեարկի։

Դա կլինի անհարգալից վերաբերմունք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ:

ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և «Հայաստան» դաշինքը չպետք է անցնեն խորհրդարան և հավաքեն անհրաժեշտ թվով ձայներ՝ խորհրդարանական կուսակցություն դառնալու համար, որովհետև չի կարող այդքան լկտի ձևով, հիբրիդային դեզինֆորմացիայի միջոցով ժողովրդին ապատեղեկատվության հորձանուտի մեջ գցել փորձող քաղաքական ուժը հայտնվել խորհրդարանում, դա շատ վատ բան կլինի: 62 երկրի անձնագիր ունեցող անձը, ասում է՝ ես դառնալու եմ վարչապետ, բայց տեսե՞լ եք, որ մի օր ժողովրդի անունը տա: Դրա համար էլ մենք ժողովրդին ասում ենք՝ տեր կանգնիր խաղաղությանը: Մեզ պետք չէ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պարզապես խորհրդարանական մեծամասնություն ձևավորվի:

Մեզ պետք է, որ սահմանադրական մեծամասնություն ձևավորի, որպեսզի խաղաղության տեր կանգնելու պրոցեսը մինչև վերջ գնա, իսկ իրենք խոսում են «շուն ու շանգյալների», բոշաների մասին: Այս քաղաքական կոնտրաստն է, որը պետք է պայմանավորի առաջիկա քաղաքական դիսկուրսը։ Առաջիկա քաղաքական պրոցեսների իմաստը պետք է լինի հետևյալը՝ ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը և պատերազմի ու նախկինների եռագլուխ կուսակցության «շուն ու շանգյալներին» ու քաղաքական բոշաներին հարատև դուրս ուղարկի քաղաքականությունից»,- նշել է Փաշինյանը՝ «շուն ու շանգյալ» ասելով նկատի ունենալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ առնչվող անձանց ձերբակալությունների վերաբերյալ հրապարակված ձայնագրություններում հնչեցվող խոսույթը:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930