Սամվել Կարապետյանի 17 ձերբակալված աջակիցների գործը ուղարկվել է ՔԿ. մանրամասներ

Ապրիլի 17-ին Հակակոռուպցիոն դատարանի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածների հատկանիշներով:

Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 17 անձ ձերբակալվել է:

Կատարվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ին ՆԳՆ-ից հայտնել էին, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար 17 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ։

Նրանք ձերբակալվել են Հակակոռուպցիոն դատարանի մոտ տեղի ունեցած անկարգությունների ժամանակ։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930