«ՔՊ»-ի իշխանությունը հակասությունների, մանիպուլյացիաների, ստի եւ ինքնագովության իշխանություն է. «Հայաստան» դաշինք

Ձեր իշխանությունը հակասությունների, մանիպուլյացիաների, ստի եւ ավելորդ ինքնագովության իշխանություն է։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2025թ․ կատարման ընթացքի եւ արդյունքների իրականացման մասին հաշվետվության քննարկման ժամանակ ապրիլի 17-ին հայտնել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ դիմելով կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներին։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ անցած յուրաքանչյուր տարի նշանավորվել է Հայաստանի համար անհաջողություններով եւ ցավոտ հարվածներով։

«2019թ․ դուք հայտարարեցիք. «Արցախը Հայաստան է, եւ վերջ»։ Դե, այն ժամանակ կարող էիք ասել, որ մենք ոչ մի կապ չունենք Արցախի հետ եւ սկսում ենք զրոյական կետից։ Դուք ոչ միայն ձախողեցիք բանակցային գործընթացը, այլեւ անհարգալից վերաբերմունք ցուցաբերեցիք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ աշխատանքի նկատմամբ, որը հիմնված էր Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի վրա։ Մինչդեռ, դուք ինչ-որ տեղ անհետացրիք կարգավորման փոխզիջումային տարբերակի առաջարկը։ Եվ, իհարկե, չգիտեմ՝ թե ուր մտցրիք»,- ասել է Օհանյանը։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031