Վերջին երեք օրերի խորհրդարանական քննարկումները էականորեն թարմացրին ներքաղաքական և նախընտրական օրակարգը։
Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այդ թարմացումը կայանում է նրանում, որ պատերազմի, և որ նույնն է նախկինների եռագլուխ կուսակցության ուժերը չպետք է հաղթահարեն խորհրդարան անցնելու անցողիկ շեմը։
«Որովհետև ինչպես մեր քննչական մարմինների կատարած քննության արդյունքում պարզվեց և հրապարակվեց, այդ ուժերն իրենց կողմնակիցներին անվանում են ինչպես «շուն ու շանգյալ, և բոշա», և հետևաբար առավել ևս այս պայմաններում, ես չեմ կարող հավատալ, որ ՀՀ-ում կան քաղաքացիներ, ովքեր պատրաստ են ընդունել այդ անվանարկումը օգտագործված պատերազմի կամ նախկինների եռագլուխ կուսակցության կողմից և ձայն տալ այդ եռագլուխ կուսակցության ուժերից որևէ մեկին»,-ասաց վարչապետը։
Նա նշեց, որ չի կարող դրան հավատալ, քանի որ այդպես մտածելը կնշանակի անհարգալից վերաբերմունք ՀՀ քաղաքացիների նկատմամբ։
«ՀՀ քաղաքացիները պետք է քվեարկության իրենց վերաբերմունքն արտահայտեն և պատերազմի եռագլուխ կուսակցության ուժերին, և որ նույնն է՝ նախկինների եռագլուխ կուսակցության երեք ուժերին պետք է իրենց ընտրությամբ բրենդավորեն որպես «շուն ու շանգյալ» և դուրս շպրտեն Հայաստանի ներքաղաքական կյանքից, և նրանք չպետք է հաղթահարեն խորհրդարան անցնելու անցողիկ շեմը առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Սա է թարմացված քաղաքական օրակարգը։ Շնորհակալ եմ, սիրում եմ բոլորիդ»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։





































