Ընտրակաշառքի գործով 12 անձի նկատմամբ կիրառվել են խափանման միջոցներ, իսկ 2-ն ազատ են արձակվել. Հակակոռուպցիոն կոմիտե

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակից նախօրեին ձերբակալված անձանցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը: Երկու բերման ենթարկվածներն էլ ազատ են արձակվել։ Այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Հիշեցնենք, որ ապրիլի 16–ի վաղ առավոտից իրավապահները խուզարկել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների տներում, ապա բերման են ենթարկել նրանց։ Տևական ժամանակ փաստաբանները տեղեկացված չէին, թե որտեղ են իրենց վստահորդները, նրանց թույլ չեն տվել մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտեի շենք և միայն հետևողական ահազանգերից հետո փաստաբանները հնարավորություն ունեցան մուտք գործել շենք։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 14 անձինք՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930