Ֆրանսիան հայտարարել է, որ Ռուսաստանն իրավունք չունի որոշելու Հայաստանի ապագան

Հայաստանի ապագան, նրա ուղին և նրա ընտրությունները պետք է որոշեն հայաստանցիները, ոչ թե հարևանները։ Ռուսաստանն իրավունք չունի և չի կարող իրավունք ունենալ որոշելու Հայաստանի ապագան։ Դրա մասին CivilNet-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպական հարցերով նախարար Բենժամին Հադդադը։

«Մեր կողմից մենք կաջակցենք հայ ժողովրդին այն ճանապարհին, որը ինքն է ընտրում են իր համար։ Ես ուզում եմ ընդգծել. ես տեսել եմ վարչապետ Փաշինյանի և նրա թիմի հայտարարությունները բարիդրացիական հարաբերությունների ձգտման մասին։ Հայաստանը իսկապես լավ հարաբերություններ է պահպանում իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Ռուսաստանի, ինչպես նաև այլ երկրների հետ և ձգտում է խաղաղության տարածաշրջանում։

Իմ կարծիքով՝ դա բնական և օրինական է, բայց նաև շատ հավակնոտ ուղի է։ Եվ Ֆրանսիան կաջակցի Հայաստանին այս ճանապարհին դիվանագիտության և խաղաղության խթանման գործում։

Ոչ ոք հայերից չի պահանջում ընտրություն կատարել այս կամ այն երկրի միջև։ Առանցքային հարցն ուրիշ է. ինչպիսի՞ ապագա եք ուզում ձեր երկրի համար։ Ինչպիսի՞ ժողովրդավարություն։ Ի՞նչ տնտեսական աճ»,- հավելել է Հադդադը։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930