Երեքշաբթի և չորեքշաբթի՝ ապրիլի 14-ին և 15-ին, կայացան Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները։
Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի հարձակողական ոճի կիսապաշտպան Մայքլ Օլիսեն, որը գոլի հեղինակ դարձավ Մադրիդի «Ռեալի» դեմ պատասխան խաղում։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Շաբաթվա լավագույն խաղացողի հավակնորդների ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել է ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն, որը հաղթական դուբլ գրանցեց «Լիվերպուլի» դեմ պատասխան խաղում: Երրորդ տեղը զբաղեցրեց «Արսենալի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին, իսկ չորրորդ տեղը՝ «Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն, որը գոլային փոխանցում կատարեց «Ատլետիկոյի» դեմ խաղում:
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում Օլիսեն մասնակցել է 11 խաղի, խփել 4 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։





































