«Գներին համոզեք, որ հետ գնան իրանց հին տեղերը». Փաշինյանը՝ Գեղամ Գևորգյանին

Ուրախալի է, որ Մերձավոր Արևելքում իրադրությունը որոշակի, էական դրական զարգացումներ ունի, մասնավորապես Հորմուզի նեղուցի մասով։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 18–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այստեղ շատ կարևոր եմ համարում, որ մենք ճիշտ մոնիտորինգ անենք շուկան, որովհետև ցավոք, երբեմն մեզ մոտ լինում են դրսևորումներ, երբ ճգնաժամերը առաջանում են, գնաճերը արձանագրվում են, բայց երբ ճգնաժամերը հանգուցալուծում են, գները այդքան էլ հաճույքով չեն վերադառնում իրենց նախկին տեղերին։ Այս առումով մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կարծում եմ՝ լավ կլինի, որ մոնիտորինգ անի և այնտեղ, որտեղ օբյեկտիվ տեղ կա, գներին համոզեք, որ հետ գնան իրանց հին տեղերը»,–ասաց նա՝ դիմելով Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031