ԵՄ-ն ևս շուրջ 2,7 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինային

ԵՄ-ն ևս շուրջ 2,7 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինային՝ բարեփոխումների առաջընթացի կապակցությամբ, հաղորդում է DW-ն։

«Ուկրաինայի համար կա 173 բարեփոխումներ նախատեսող ծրագիր, որոնք նրանք պետք է իրականացնեն։ Եվ եթե դրանք իրականացվեն, մենք կարող ենք նրանց միջոցներ տրամադրել»,- ըստ Reuters-ի՝ հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը։

Ըստ նրա՝ Հունգարիայում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո «100 տոկոսով երաշխավորված» է, որ ԵՄ-ն Կիևին 90 միլիարդ եվրո վարկ կտրամադրի։

Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն հայտարարել է, որ ԵՄ վարկը 2026 թվականին կծածկի Ուկրաինայի 52 միլիարդ դոլարի ֆինանսավորման դեֆիցիտը։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930