Skip to main content

Ավագանու «Մայր Հայաստան»-ի անդամը տարրական գիտելիքի դեպքում կարող էր խուսափել աբսուրդային ձևակերպումից․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն հաղորադգրություն է տարածել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի հայտարարության վերաբերյալ։

«Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում դեմքի շատ լուրջ արտահայտությամբ ասել է, որ ավտոբուսներում հսկիչներից բացի՝ Քննչական կոմիտեի քննիչները քաղաքացիներին հորդորում կամ ստիպում են վճարել:

Հասկանում եմ, որ քննիչների մասին խոսելն արդի է ու շատերի կարծիքով խոսքին ինտրիգային հնչերանգ է հաղորդում, բայց սույն ավագանու անդամը գոնե տարրական գիտելիքների դեպքում կարող էր խուսափել նման աբսուրդային և անհեթեթ ձևակերպումներից:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30