Հայաստանը որևէ ռիսկ չի տեսնում TRIPP նախագծի իրականացման համար․ նախարար

TRIPP նախագծի իրականացման մասով ռիսկեր չենք տեսնում։ Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

Նա հավելել է, որ նույնիսկ եթե այդ ռիսկերը գոյություն ունեն, ապա դրանք կառավարելի կլինեն։ Նրա գնահատմամբ՝ ներկայումս ռիսկեր չկան։

Նախարարը հիշեցրել է, որ ստեղծվել է մի ընկերություն, որում բաժնեմաս ունեն Միացյալ Նահանգները (74% – խմբ.) և Հայաստանը (26% – խմբ.): «Այս ընկերությունը կիրականացնի շինարարական աշխատանքները», — նշել է Խուդատյանը:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930