Հայաստանը շարունակում է Ռուսաստանի հետ բանակցությունները՝ երկաթուղիների վերականգնման շուրջ. նախարար

Մենք շարունակում ենք բանակցությունները ռուսական կողմի հետ՝ Հայաստանն Ադրբեջանին և Թուրքիային կապող երկաթուղիների վերականգնման շուրջ։ Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

Նա պարզաբանել է, որ Հայաստանի իշխանությունների պատկերացմամբ՝ նշված տեղամասերում աշխատանքները պետք է իրականացվեն ռուսական կողմից։ Նախարարը հավելել է, որ փոփոխություններ չկան։ «Ակնկալում ենք, որ այս մասով վերջնական որոշում կունենանք, բայց այս պահին դեռ չունենք»,- ընդգծել է Խուդաթյանը։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին կոչ է արել հրատապ կարգով վերականգնել երկաթուղու տեղամասերը՝ Երասխից մինչև Նախիջևանի սահման, Իջևանից մինչև Ղազախ (Ադրբեջան), ինչպես նաև Ախուրիկից մինչև Թուրքիայի սահման։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930