Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարը

ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող՝ 2023-2026 թվականների միջոցառումների ծրագրի շրջանակում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հանդիպել է Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչների, այդ թվում՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի հետ:

Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են հակակոռուպցիոն կրթության զարգացման, կոռուպցիայի հակազդման և բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև այդ համատեքստում ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցության ընդլայմանն առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև կոռուպցիայի դեմ պայքարում Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից արձանագրված արդյունքներին, տեխնիկական համալրման, կադրերի ընտրության հարցերին և Կոմիտեի ծառայողների վերապատրաստման գործընթացում միջազգային հակակոռուպցիոն մարմինների լավագույն փորձի ուսումնասիրման ու տեղայնացման հնարավորություններին:

Հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցել Կոմիտեի կարողությունների հզորացման, հակակոռուպցիոն կրթության զարգացման և իրազեկվածության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել զարգացնելու և ավելի հստակեցնելու Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցության շրջանակները:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031