Ավագ դպրոցն այսօր սովորեցնում է , թե ինչպես չսովորել։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել։
Նա, մասնավորապես, հայտարարել է. «Ավագ դպրոցը լրիվ ապամոտիվացնող մի օղակ է դարձել, որ, ինչպես մենք ենք մեր թիմում ասում, մեր մասնագետներն են բնորոշում, դա սովորեցնում է, ինչպես չսովորել, խրախուսում է չսովորելը։ Պարապություն, չգիտես ժամանակդ ոնց ծախսես։
Ընդ որում, ավագ դպրոցի երեխաները կրկնուսույցների, դասախոսների մոտ պարապում են, էն էլ կախված է նրանից ծնողները գումար կունենան, չեն ունենա»։
Ոչ թե պետք է ուսումնական չորս տարիների միայն վերջին կուրսի մի քանի ամիսը գնան պրակտիկայի, այլ ողջ կրթությունը, այսինքն այդ չորս տարիները պետք է վերածել գործնականի և տեսականի, միաժամանակ։ Դրանք իրարից անբաժան են, և դրանց կապը կտրել չի կարելի»։






































