Ես բանակցություններ եմ ունեցել վերջին օրերին Իրանի հետ և պլանավորում եմ շարունակել դրանք. Թրամփ

Ես բանակցություններ եմ ունեցել վերջին օրերին Իրանի հետ և պլանավորում եմ շարունակել դրանք, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հարցերին պատասխանելիս։

«Մենք այժմ շատ մեծ, հզոր նավեր ունենք, որոնք ուղևորվում են դեպի Իրան։ Հիանալի կլիներ, եթե դրանք չօգտագործեինք», — նշել է Թրամփը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ռազմանավեր է ուղարկել Իրան, որոնք շատ ավելի մեծ են, քան Վենեսուելա ուղարկվածը: Իրանն արձագանքել է, որ պատրաստ է հարցը լուծել բանակցային ուղով, սակայն հավասար հիմունքներով և միշտ պատրաստ է պաշտպանվել:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031