ԵՄ-ն և Ադրբեջանը համաձայնության են եկել Նախիջևանում երկաթուղային նախագծի իրագործելիության ուսումնասիրություններ սկսելու վերաբերյալ

Այսօր Եվրոպական Միությունը և Ադրբեջանը համաձայնել են ամրապնդել իրենց գործընկերությունը ԵՄ-ի «Global Gate» նախաձեռնության և վերջերս մեկնարկած Միջտարածաշրջանային կապերի ծրագրի շրջանակներում, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ Ադրբեջանում ԵՄ պատվիրակության՝ կողմերը նպատակ ունեն համատեղ բացահայտել նոր տնտեսական հնարավորություններ՝ տրանսպորտի, թվային տեխնոլոգիաների, էներգետիկայի և առևտրի ոլորտներում կայուն և դիմացկուն կապերի միջոցով, ինչպես նաև խթանել երկարաժամկետ համատեղ բարգավաճումը, համագործակցությունը և խաղաղությունը։

Եվրոպական Միությունը և Ադրբեջանը, Եվրոպական ներդրումային բանկի հետ համատեղ, համաձայնության են եկել սկսել Նախիջևանի երկաթուղու նախագծի իրագործելիության ուսումնասիրության աշխատանքները: Սա զգալի ներդրում է Ադրբեջանում և ավելի լայն տարածաշրջանում շարժունակության և տնտեսական հոսքերի բարելավման առումով: Այս երկաթուղին կլինի ավելի մեծ Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի մաս, որը նպատակ ունի կապել Եվրոպան և Կենտրոնական Ասիան 15 օրվա նախատեսված տարանցիկ ժամանակահատվածով:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031