Ի՛նչ պետք է անի Հայաստանը, Հայաստանը պետք է անի ամեն ինչ գերպետությունների շահերի բախման կետերում չհայտնվելու համար: Հմուտ նավապետը փոթորիկի ժամանակ իր նավը օվկիանոս չի հանում՝ չվտանգելու համար և նավը, և անձնակազմը, սա վերաբերում է ՀՀ-ին: Հայաստանը ոչ մի պարագայում չպետք է հայտնվի շահերի բախման կիզակետում:
Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:






































