Մեր զինվшծ ուժերը պատրաստ են անհապաղ արձագանքել մեր երկրի ցամաքային, օդային և ջրային սահմանների դեմ ուղղված ցանկացած ագրեuիայի․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին գրառում է կատարել՝ սպառնալով Միացյալ Նահանգներին և նշելով, որ իր երկիրը չի ձգտում միջուկային զենքի։

«Մեր քաջարի զինված ուժերը պատրաստ են՝ մատները ձգանին, անհապաղ և հզոր արձագանքել մեր երկրի ցամաքային, օդային և ջրային սահմանների դեմ ուղղված ցանկացած ագրեսիային։
12-օրյա պատերազմից քաղված դասերը թույլ են տվել մեզ արձագանքել ավելի վճռականորեն և արագ։

Միևնույն ժամանակ, Իրանը միշտ ողջունել է փոխշահավետ, արդար և հավասար միջուկային համաձայնագիրը՝ հավասար պայմաններով և առանց հարկադրանքի, սպառնալիքների կամ ահաբեկման, որը երաշխավորում է Իրանի իրավունքները խաղաղ միջուկային տեխնոլոգիաների նկատմամբ և ապահովում է միջուկային զենքի բացակայությունը։
Նման զենքերը տեղ չունեն մեր անվտանգության հաշվարկներում, և մենք երբեք չենք ձգտել դրանք ձեռք բերել»,-նշել է նա։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031