Այսօր և՛ բանակի, և՛ խոնարհումի օր էր, հիմա բաժանվեց, և պետք է խոնարհումն իր տեղը հարթի. Անդրանիկ Քոչարյան

Այսօր և՛ բանակի, և՛ խոնարհումի օր էր, հիմա բաժանվեց, և պետք է խոնարհումն իր տեղը հարթի, որովհետև դա էլ շատ կարևոր է: Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նա նշել է, որ բանակի տոնը պետք է նշվի այնպես, ինչպես ամեն անգամ՝ հիշելով բոլորին, նրանց անցած ուղին: Քոչարյանը հավելել է, որ այդպես կառուցում են նաև ապագա բանակը, որը երկրի անվտանգության հիմնական երաշխավորն է:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031