Ես գտնում եմ, որ այսօր բանակը շատ բացթողումներ ունի, այն տեմպերը, որով մեր բանակը այսօր փորձում են վերականգնել, շատ սխալ է։ Այս մաին այսօր՝ հունվարի 28–ին, Բանակի օրը, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ՔՊ–ից հեռացված ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը։
«Երեկ ես իմ էջ էի գցել մի ելույթ, ուղիղ չորս տարի առաջվա, որտեղ ես ասում եմ, որ քանի դեռ մենք այն մակարդակին չենք հասել, որ մեր հայրենիքը ավելի սիրենք, քան մեր ընտանիքը, մենք չենք կարողանալու լուրջ բաների հասնել։
Բանակը այսօր չի զինվում, ոտքի չի կանգնում այն ձևով, ինչ ձևով պետք է։ Պատկերացրեք, ասում են՝ մենք առաջ ենք գնում։ Դու քայլելով առաջ ես գնում, բայց չես տեսնում, որ կողքինդ վազելով է գնում։
Ես կարծում եմ, որ կառավարման համակարգում այս իշխանությունը ամբողջությամբ պրավալ է տվել»,–ասաց նա։






































