«Անքորիջի բանաձևի» մաս կազմող տարածքային հարցերը հիմնարար են ՌԴ-ի համար. հաջորդ եռակողմ շփումները նախատեսվում են հաջորդ շաբաթ. Պեսկով

«Անքորիջի բանաձևի» այն մասը, որը վերաբերում է տարածքային հարցերին, հիմնարար է Ռուսաստանի համար, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ սա մեր հետևողական դիրքորոշումն է, մեր նախագահի դիրքորոշումն է, որ տարածքային հարցը, որը «Անքորիջի բանաձևի» մաս է կազմում, իհարկե, հիմնարար նշանակություն ունի ռուսական կողմի համար», — ընդգծել է Պեսկովը։

Նա նշել է, որ սխալ կլիներ որևէ նշանակալի արդյունք ակնկալել» ուկրաինական կարգավորման վերաբերյալ սկզբնական եռակողմ շփումներից:

«Սա շատ բարդ հարց է։ Սակայն այն փաստը, որ այս շփումները սկսվել են կառուցողական ձևով, կարելի է դրականորեն դիտարկել։ Սակայն առջևում դեռ զգալի աշխատանք կա: Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ շփումները նախատեսվում է շարունակել հաջորդ շաբաթ: Այս պահին չեմ կարող ձեզ կոնկրետ ամսաթիվ նշել», — նշել է Կրեմլի խոսնակը։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031