ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով տnւժել է ավելի քան 200 միլիոն մարդ, 822,000 բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

ԱՄՆ-ում մոլեգնող ձնաբքի պատճառով տուժել է ավելի քան 200 միլիոն մարդ, հաղորդում է BBC-ն։

ԱՄՆ-ում չեղարկվել են հազարավոր չվերթներ, 822,000 բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, իսկ ճանապարհներին առաջացել է մերկասառույց, ինչը հանգեցրել է ճանապարհատրանսպորտային պատահարների աճի։ Առնվազն 18 նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ ինը նահանգում ակտիվացվել է Ազգային գվարդիան։

«Ձմեռային զգալի, երկարատև փոթորիկը մինչև երկուշաբթի կբերի լայնածավալ առատ ձյուն, ձնախառն անձրև և սառցակալած անձրև Հարավային ժայռոտ լեռներից մինչև Նոր Անգլիա», — հայտարարել է Ազգային օդերևութաբանական ծառայությունը։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728