Բա եթե աղ, ավազ չենք ցանել, հունվարի 24–ի առավոտյան էդ սահադաշտը ո՞ւր վերացավ. Արեյանի պատասխանը՝ հնչող մեղադրանքներին

Հունվարի 23–ին երեկոյան ձնամաքրման աշխատանքները Կենտրոնում տևել են վեց ժամ՝ ժամը 14:30-15:00-ի մոտերքից մինչև 21:00-21:30–ը, ժամը 19:30–20:00-ի ժամանակահատվածում ամբողջապես մաքուր է եղել Նոր Նորք վարչական շրջանը, բոլոր փողոցները մաքրված, Ավան վարչական շրջանը, Քանաքեռ Զեյթունը, Արաբկիրի հյուսիսային գոտին։ Այդ ժամի դրությամբ դարձյալ խնդիրը մնում էր կենտրոնում, խցանումներ, տևական կանգ։ Այս մասին այսօր՝ հունվարի 26–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը` խոսելով Երևանում ձնամաքրման աշխատանքների մասին։

ՄԱյն պատճառաբանությունը, թե աղ ու ավազ ցանված չի եղել, մենք ունենք 40-37 միավոր տեխնիկա, 1204 կիլոմետր է մայրաքաղաքի ճանապարհների ամբողջ երկարությունը, 15 միլիոն քառակուսի մետր մաքրվող տարածքն է մեքենա մեխանիզմներով 8.6 միլիոնը ձեռքով բակային տարածքներն են։

Այս թվերը բերում եմ նրա համար, որ միաժամանակ տեխնիկան չէր կարող մտնել բոլոր փողոցները, բայց այնուամենայնիվ, ոչ թե որպես արդարացում, ոչ թե որպես պատճառ, այլ փաստ, որ ծառացավ այդ պահին, այն է, որ կենտրոնում այո, չկարողացանք ժամանակին մտնել։

Պատճառը միանգամից ինտենսիվ ձյան տեղումներն են և երթևեկի մեջ չկարողացան ժամանակին մտնել մեր մեքենաները, ստիպված պարեկային ծառայության օգնությամբ մտան։

Ասել, թե որևէ աշխատանք չի տարվել, աղ ու ավազ չի ցանվել, չի համապատասխանում իրականությանը։ Պարոն քաղաքապետ, ես ձեզ տալիս եմ շատ օբյեկտիվ և փաստացի զեկույց։

1000 տոննա աղավազի խառնուրդ ենք ծախսել այդ երկու գիշերը, երբ որ 10 000 տոննա ծախսել ենք այս դեկտեմբերի 27-ից մինչև հունվարի 23-ը։  Նախորդ տարիների նույն ժամանակահատվածը հազիվ 5000-6000 տոննա է եղել»,– հայտարարեց Արեյանը։

Անդրադառնալով հանրության կողմից հնչող մեղադրանքներին, թե թե որևէ գործ արված չէր և քաղաքը սահադաշտի էր վերածվել, Կամո Արեյանը հարցով պատասխանեց. «Եթե այդպես էր, ապա այդ նույն սահադաշտը ամսի 24-ի առավոտ ժամը 10-ին ո՞ւր վերացավ։ Ո՞նց այդքան սառույցը մի գիշերում գոլորշացավ»։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031