Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին՝ անցյալ օգոստոսին ստորագրված խաղաղության համաձայնագիրը պահպանելու համար։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Սա տհաճ պատերազմ էր, 8 պատերազմներից մեկը, որը ես ավարտել եմ, բայց հիմա մենք ունենք բարգավաճում և խաղաղություն։
Փետրվարին փոխնախագահ Վենսը կայցելի երկու երկրներ՝ մեր խաղաղության ջանքերը շարունակելու և միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղին առաջ մղելու համար։
Մենք կամրապնդենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության գեղեցիկ համաձայնագիր Հայաստանի հետ, կկնքենք գործարքներ մեր մեծ կիսահաղորդչային արտադրողների համար և կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոնները, նավակները և այլն, Ադրբեջանին»,-գրել է նա։






































