Թրամփը հայտարարել է Իրանի ուղղությամբ շարժվող ԱՄՆ «նավատորմի» մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Air Force One-ի ինքնաթիռում հայտարարել է, որ ԱՄՆ ուժերի «վիթխարի նավատորմը»  շարժվում է Իրանի ուղղությամբ՝ համենայն դեպս։ Նրա խոսքերի հեռարձակումը հասանելի է Սպիտակ տան YouTube-յան ալիքում։

«Ես կնախընտրեի, որ ոչինչ տեղի չունենար։ Սակայն մենք ուշադիր հետևում ենք նրանց։ Մենք ունենք ռազմանավատորմ։ Հսկայական նավատորմը շարժվում է նրանց ուղղությամբ։ Միգուցե՝ ստիպված չլինենք օգտագործել դա։ Կտեսնենք»,- ասել է Թրամփը։

Իսրայելական Haaretz պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին, հայտնել է, որ USS Abraham Lincoln ավիակիրը, ինչպես նաև ականակիրները և կործանիչները, ուղարկվել են Մերձավոր Արևելք։ Նրանք անցյալ շաբաթ լքել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը և սպասվում է, որ «առաջիկա օրերին» կժամանեն այդ տարածք։  Հունվարի 19-ին The Jerusalem Post-ը հաղորդել է, որ ավիակիրը և դրա հարվածային խումբը հասել են Մալայզիայի և Ինդոնեզիայի միջև գտնվող Մալակկայի նեղուցին։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031