Փոքր բիզնես ունեցողները հարկ չեն վճարելու, նրանց վճարած հարկը մեր բյուջեի 2,5 տոկոսն է, որի կարիքը չկա․ Նարեկ Կարապետյան

Մենք օգտվելու ենք չինական արտահանման հատուկ պետական ծրագրից, այսինքն եթե արդյունաբերության զարգացման համար ընտրում ես չինական սարքավորումներ, Չինաստանի պետական ֆոնդը 70 տոկոս ֆինանսվորում է քեզ 2 տոկոս յուայնով, չի ֆինանսավորում պետությանը, ֆինանսավորում է ընկերությանը, այսինքն պետական պարտքը չի ավելանալու, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ խոսելով աշխատատեղեր ստեղծելու և տնտեսությունը զարգացնելու ռազմավարության մասին։

«Այսօր Հայաստանին պետք է տնտեսական գիտելիքներով ղեկավար, քանի որ մեր երկիրն այսօր տնտեսական խնդիրներ ունի։ Մենք ասում ենք, որ փոքր բիզնես ունեցողները հարկ չեն վճարելու, նրանց վճարած հարկը մեր բյուջեի 2,5 տոկոսն է, որի կարիքը չկա, ամբողջ հարկային համակարգը ազատվում է վարչարարության այն մասից, որ 69,000  ընկերության վարչարարությունն է, մի խնդիր ես դնում ընդամենը, որ հարկային համակարգը կարողանա վերահսկել միջին ընկերություններին, որ չտրոհվեն»,- նշել է Կարապետյանը։

Նարեկ Կարապետյանն ասել է, որ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի արդյունաբերության մասը տնտեսության մեջ 9-10 տոկոսով իջել է, հիմա պատմական մինիմալի վրա է, իսկ գյուղատնտեսությունն ընդհանրապես՝ 10 տոկոս անկում է ապրել։

«2018 թվականի համեմատ՝ 270 միլիարդով ավելի վարկ ենք մարում հիմա։ Եթե 2018 թվականից հետո պետական պարտքի այս աճը չլիներ, եթե իշխանությունը այսքան վարկ չվերցներ, հնարավոր կլիներ կենսաթոշակները կրկնապատկել»,- նշել է նա։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031