Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին և 25-ին տեսակցել են Ադրբեջանում պահվող բոլոր հաստատված հայ անձանց

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին և 25-ին տեսակցել են Ադրբեջանում պահվող բոլոր հաստատված հայ անձանց, այս մասին լրատվամիջոցներին ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Ամատունին նշել է, որ տեսակցության ընթացքում, ինչպես նախկինում, այս անգամ ևս ուշադրության կենտրոնում են եղել անձանց առողջությունը, նրանց հանդեպ վերաբերմունքը և պահման պայմանների գնահատումը:
Ընտանիքների կողմից ծանրոցներ չեն փոխանցվել, տեսակցության շրջանակներում ԿԽՄԿ ներկայացուցիչներն ունեցել են առանձնազրույցներ յուրաքանչյուր անձի հետ։ Տեսակցությունը կազմակերպվել է ԿԽՄԿ-ի Ժնևի գլխամասից։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031