Չիլիի ընտրված նախագահը պլանավորում է ապրել պատմական նախագահական պալատում

Չիլիի ընտրված նախագահ Խոսե Անտոնիո Կաստը մտադրություն է հայտնել մշտական բնակության տեղափոխվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող «Լա Մոնեդա» նախագահական պալատ։ Այս մասին հայտնում է չիլիական ռադիոն:

«Մենք արդեն հայտարարել ենք «Լա Մոնեդա» պալատում բնակվելու մեր հետաքրքրվածության մասին», — հայտարարել է Կաստը և հիմնավորել այդ մտադրությունը «ևս մեկ պաշտոնական նստավայրի վարձակալության և կահավորման համար պետական հավելյալ ծախսերի աննպատակահարմարությամբ»:

Պատմական հուշարձանում բնակվելու հնարավորությունն այժմ քննարկվում է իրավաբանների հետ: Կաստը նշել է, որ «այնտեղ արդեն շատ մարդիկ են ապրում, մասնավորապես՝ թիկնապահները»: Նա հավելել է, որ եթե իրեն չհաջողվի պալատում առանձին սենյակ կահավորել, ապա ինքը պատրաստ է իր հետ քնապարկ բերել:

Ռադիոն ընդգծում է, որ եթե այս հարցը լուծվի հօգուտ Կաստի, նա կդառնա Չիլիի առաջին նախագահը 1958 թվականից ի վեր, ով մշտական հիմունքներով կհաստատվի «Լա Մոնեդայում»

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031