Տարատեսակ տափակություններով մոլորեցնելու փոխարեն Նարեկը կարող է պատասխանել մեկ պարզ հարցի. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով կալանքի տակ գտնվող գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի մասին, որը հերքում է, թե կապ ունի «նախկինների հետ»

«Նախկինների հետ իր կապը հերքող Նարեկ Կարապետյանը մինչ օրսչի պատասխանել մեկ պարզ հարցի՝ ինքը կապ ունի՞ սեփական հոր հետ, որը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, ՀՀԿ խմբակցության ղեկավարն է եղել, նրա հետ կիսել իշխանություն և նրա հետ պատասխանատու է մինչև 2018 թվականը ՀՀ-ում տիրած իրավիճակի համար:

Տարատեսակ տափակություններով հանրությանը մոլորեցնելու փոխարեն Նարեկն ունի հնարավորություն պատասխանելու մեկ պարզ հարցի՝ կապ ունի՞ սեփական հոր հետ, թե՝ ոչ»,- նշել է Չախոյանը:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031