Արկտիկայում օդի ջերմաստիճանը ռեկորդային բարձր աստիճանի է հասել

Արկտիկայում օդի ջերմաստիճանը 2024 թվականի հոկտեմբերից մինչև 2025 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում հասել է ռեկորդային բարձր ցուցանիշների՝ 1900 թվականից ի վեր իրականացվող դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Այս մասին նշված է Օվկիանոսների և մթնոլորտի ազգային վարչության (NOAA) զեկույցում։

Գիտնականները եզրակացրել են, որ օդի և ջրի ջերմաստիճանի բարձրացումը սառցադաշտերի ինտենսիվ հալոցք է առաջացրել, ինչի հետևանքով արկտիկական լանդշաֆտի լուրջ փոփոխություններ են սկսվել։ Ծովի մակարդակի բարձրացումը հանգեցնում է սողանքների և ցունամիների ռիսկերի։

Բացի այդ, սառցադաշտերից արտազատվող երկաթը և այլ տարրերն աղտոտում են Արկտիկայի ջրերը։ Սրա հետ կապված՝ Չուկոտյան և Բերինգի ծովերի ֆաունայի որոշ տեսակներ կարող են վտանգի տակ հայտնվել։

NOAA-ի զեկույցում նշվում է նաև, որ վերջին տասնամյակը Արկտիկայի համար նույնպես դարձել է ամենատաքը՝ գիտական դիտարկումների ողջ պատմության ընթացքում։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031