Դու սուպերմարկետի գները տեսե՞լ ես. մեզ բոլորիս կուշտ ղեկավար է պետք. Ալեքսան Ալեքսանյանը՝ Գևորգ Պապոյանին

Էկոնոմիկայի նախարարի էմոցիոնալ ֆոնը շարունակում է անկայուն մնալ, առավոտյան ժամերին հարաբերական անդորրից հետո` ցերեկվա ժամերին նախատոնական սրացումների նոր ալիք է սպասվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղադրված տեսանյութում ասել է «Մեր ձևով» շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը:

Նա ուղիղ եթերում դիմելով Գևորգ Պապոյանին, մասնավորապես, նշել է. «Գևորգ, քեզ փորձեցի բացատրեմ, ոնց որ չես հասկանում, բայց էլի կբացատրեմ։ Լսի, դու էմոցիոնալ, հոգեպես պատրաստ չես նախարար աշխատելու, անկեղծ եմ ասում քեզ։ Դու պրոֆեսիոնալ, առողջ, աշխատանքային քննադատությանը պատրաստ չես, տանում ես ինչ-որ անձնական դաշտ, մարդիկ հաց են կերել… հա, հաց են կերել, կուշտ են, աչքները կուշտ է, մեզ բոլորիս կուշտ ղեկավար է պետք, որ մեր մնացած բոլոր հայրենակիցներն էլ կուշտ լինեն։

Լսիր, քո խմբակցության անդամների նկարները 18-ից առաջ ու 18-ից հետո, հիմա որ նայում ենք, տարբերությունները շատ–շատ են։ Դու որ ՀՀԿ մտար, հելար, երևի մի բան չստացվեց, հետո մտար ՔՊ, չկշտացար, հետո ՔՊ-ում ուրիշ տեղ մտար, դարձար նախարար, չեք կշտանում, ոնց որ երևում է դուք դեռ չեք կշտանում։

Լսի, բանուգործը թողած առավոտից իրիկուն վիդեոներ ես նկարում, դու սուպերմարկետի գները տեսե՞լ ես, գնա գործովդ գոնե զբաղվի։ Լսիր դու գյուղատնտեսության պատասխանատուն ես, դու չգիտես, ես քեզ ասեմ, գինին լինում է խաղողից, մնացած մրգերից քո ասած 13 միլիոն արտահանումը, որ ասում ես, դա գինի չի, այդ սիդր է, գևորգ»։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031