Հայ ժողովուրդը Փաշինյանի պատասխանը պետք է տա փողոցային պայքարով. Մամիջանյան

Նիկոլ Փաշինյանը ունի մեկ նպատակ վերընտրվել, վերընտրվել ցանկացած գնով, հող հանձնելու, Հայաստանի շահերից հրաժարվելու, գերիներ չբերելու, կամ գերիների բերելու հարցը թողելու ընտրություններից ակուրատ առաջ, որպեսզի հերթական անգամ օգտագործի դա որպես ընտրական PR տրյուկ, ինչպես արել էր 2021-ի ընտրություններից առաջ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Հիշեցնեմ, այն ժամանակ, նոյեմբերի 9-ից սկսած Ադրբեջանը պահանջում էր ականապատ տարածքների քարտեզները։ Փաշինյանը դա չտվեց, չտվեց, չտվեց, տվեց մոտավորապես մայիսին, ընտրություններից հակուրատ առաջ, որպեսզի օգտագործի որպես դիվիդենտ»,–ասաց նա։

Հարցին՝ ինչ պետք է անի ընդդիմությունն այս պայմաններում, Մամիջանյանը պատասխանեց. «Ընդդիմությունը պիտի պայքարի։ Հայաստանում վաղուց արդեն ընդդիմություն, դիմություն հասկացություն չկա, կա Փաշինյան և իրեն ընդդիմություն հայ ժողովուրդը։ Հայ ժողովուրդը սրա պատասխանը պետք է տա փողոցային պայքարով։ Եթե Աստված մի արասցե Փաշինյանին չհաջողվեց հեռացնել մինչև ընտրությունները, ընտրությունների ժամանակ քվեախցիկում ցանկացած ձևով օրենքով սահմանված կարգով, մեր ժողովուրդը պիտի պայքարի Փաշինյանի դեմ»։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031