Երեքշաբթի՝ դեկտեմբերի 16-ին, Դոհայում կկայանա The Best FIFA Football Awards 2025 մրցանակաբաշխությունը։ ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա լավագույնի կոչմանը հավակնող 11 ֆուտբոլիստների անունները։
Հավակնորդների ամբողջական ցանկն այսպիսի տեսք ունի․
Քոուլ Պալմեր («Չելսի»)
Պեդրի («Բարսելոնա»)
Ուսման Դեմբելե (ՊՍԺ)
Վիտինյա (ՊՍԺ)
Լամին Յամալ («Բարսելոնա»)
Հարի Քեյն («Բավարիա»)
Նունո Մենդեշ (ՊՍԺ)
Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ)
Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)
Կիլիան Մբապե («Ռեալ» Մադրիդ)
Ռաֆինյա («Բարսելոնա»)
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն դարձել էր 2025 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր։
Ավարտված մրցաշրջանում ֆրանսիացին նվաճել է Լիգա 1-ի չեմպիոնի տիտղոսը, Ֆրանսիայի Գավաթն ու Սուպերգավաթը, ինչպես նաև հաղթել Չեմպիոնների լիգայում։
Բացի այդ, փարիզյան ակումբի կազմում նա հասել է մինչև Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ։






































