Փաշինյանը մասնակցել է Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության միջազգային կոնֆերանսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակից կառավարությունների ղեկավարների հետ այցելել է «Ատոմ» թանգարան: Երկրների վարչապետները շրջայց են կատարել, ծանոթացել թանգարանում ներկայացված ցուցանմուշներին, ատոմային էներգիայի ոլորտում զարգացումներին:

Վարչապետի աշխատակազմից NEWS.am–ին հայտնում են, որ հաջորդիվ տեղի է ունեցել Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության միջազգային կոնֆերանսը: ԱՊՀ պետությունների երիտասարդ գիտնականները ներկայացրել են գիտության և տեխնոլոգիաների ոլորտում իրենց նորարարական մշակումները: Կոնֆերանսին մասնակցել են նաև Հայաստանը ներկայացնող գիտնականներ:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031