Ռումինիայում հայտնաբերվել է բորոտության դեպք

Բորոտության (Հանսենի հիվանդության) դեպք է գրանցվել Ռումինիայում։ Այս մասին տեղեկացրել է երկրի առողջապահության նախարարությունը։

Երեք այլ կին պացիենտներ՝ հիվանդության կասկածանքով, կլինիկական եւ միկրոկենսաբանական զննում են անցնում։ Բոլոր չորսն էլ եկել են Ասիայի երկրներից եւ աշխատում են որպես մերսողներ Կլուժ Նապոկի սպա-սրահում։ Նշվել է, որ նրանցից երկուսը, որոնք 21 եւ 25 տարեկան են եւ առաջինն են դիմել քաղաքի հիվանդանոց, եկել են Ինդոնեզիայից։

Սպա-սրահը փակ է մինչեւ համաճարակաբանական հետաքննության ավարտը։ Այն վարակազերծել է օգտագործվող բոլոր սենյակները, կազմակերպվել է աշխատակիցների ստուգում։

Բորոտության վերջին դեպքը Ռումինիայում ախտորոշվել էր 1981թ․։ Երկրում գործում է Եվրոպայում վերջին լեպրոզորիումը՝ բորոտների բնակեցման համար, որը գտնվում է Տիկիլեշտ բնակավայրում (Տուլչայի շրջան)։ 2018թ․ այստեղ կար 10 պացիենտ։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031