Այսօրվանից սկսած Հայաստանից ևս հնարավոր կլինի քվեարկել «Մանկական Եվրատեսիլում» մեր ներկայացուցիչ Ալբերտի օգտին

«Մանկական Եվրատեսիլ»-ի պաշտոնական՝ jesc.tv կայքում, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 21:00-ից կմեկնարկի քվեարկության առաջին փուլը, որը կտևի մինչև շոուի սկսվելը՝ դեկտեմբերի 13-ին:

Քվեարկության երկրորդ պատուհանը կբացվի վերջին մասնակցի ելույթից հետո և կտևի 15 րոպե:

Հավելենք, որ Հայաստանից ևս հնարավոր է քվեարկել մեր ներկայացուցչի՝ Ալբերտի օգտին, որը ներկայանում է Brave Heart երգով:

Ալբերտն այս պահին առաջատարի կարգավիճակում է՝ ինչպես մի շարք կանխատեսումների, այնպես էլ մրցույթի պաշտոնական յութուբյան էջում տեսահոլովակի դիտումների քանակով:

«Մանկական Եվրատեսիլ 2025»-ն անցկացվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031